Այվազովսկին ծովանկարչությանը տվեց նոր հուզական և գաղափարական բարձր բովանդակություն։ Նա բերեց նոր սյուժեներ, նոր, ինքնատիպ մոտիվներ և նոր ձևեր ծովային անհուն, անծայրածիր ջրերի, նրանց մակերեսի, խորության և ծովային բնության բազմազան պահերի ու տարերքի պատկերման մեջ։ Լավատեսությամբ հագեցված նրա ստեղծագործությունները, որոնք ամրապնդում են մարդու կամքը բնության ահեղ տարերքի դեմ մղվող պայքարում, միաժամանակ խոշոր ճանաչողական նշանակություն ունեն։
Ամենից ավելի նա պատկերել է ծովը փոթորկի, ալեկոծման պահերին։ Հանրահայտ է նրա «Իններորդ ալիք» պատկերը (1850): Այն ներկայացնում է փոթորկալի ծովը վաղ առավոտյան, որը պատկերված է գեղարվեստական այնպիսի ուժով և այնքան մեծ ու շարժման հսկայական թափով, որ հենց միայն դրանով զգացվում է փոթորկոտ ծովի ահեղությունն ու մոտալուտ վտանգը։ Արևի առաջին ոսկեզօծ ճառագայթներից լուսավորված իններորդ ալիքը հզոր ուժով բարձրացել է մյուսներից վեր և թվում է, թե ահա ուր որ Է կփլվի այն դժբախտ մարդկանց վրա, որոնք կառչել են խորտակված նավի ջարդված կայմի բեկորին։ Այստեղ իրար են հակադրված բնության ահեղ տարերքը և կյանքի համար մարդկանց համառ, քաջարի պայքարը։ Այդ կատաղի և ողբերգական պայքարում մարդիկ հանդես են գալիս որպես իսկական հերոսներ, որոնք լարված մեծագույն ուժերով դիմադրում են կործանմանը։ Նկարիչն այստեղ արտահայտել Է մարդկային հոգու վեհությունը։ Ահեղ վտանգի պահին մարդկանց դրսևորած հոգու վեհության միմյանց օգնելու հումանիստական գաղափարը, արտացոլում Էր ժամանակի առաջադիմական հայացքները։
![]() |
---|
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |