ԳՐԻԳՈՐ ՋԱԲՈԹՅԱՆ
(KRIKOR JABOTIAN)
Գրիգոր Ջաբոթյանը աշխարհահռչակ տաղանդավոր դիզայներ է, ով ծնվել է Բեյրութում` հայ ընտանիքում:
Իր առաջին քայլերը սկսել է Բեյրութի «l'Ecole Superieure des Arts» նորաձևության դպրոցից: Այնուհետև ուսումն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Elie Saab հեղինակավոր նորաձևության տան ստեղծագործական բաժնում: Այստեղ անցկացրած տարիները մեծ ազդեցություն են ունեցել նրա հետագա ստեղծագործական կյանքի վրա, որտեղ էլ սկսել է մտածել սեփական բրենդը ստեղծելու մասին:
Երիտասարդ դիզայների հագուստները ներկայացվել են աշխարհի լավագույն ցուցադրություններում: 2008-ին Գրիգորի «Une noce funebre» հավաքածուն ցուցադրվել է Դուբայի նորաձեւության շաբաթում: Հենց այդ ժամանակ էլ նա ճանաչվել է Միջին Ասիայի երեք լավագույն դիզայներներից մեկը: Մեկ տարի անց (2009թ.) 23-ամյա Գրիգորը Բեյրութում հիմնում է իր սեփական նորաձևության տունը:
Գրիգորին մեծ հռչակ և լայն ճանաչում են բերել նրա երկու առանձնահատուկ հավաքածուները, որոնք աշխարհին ներկայացվել են հայկական խորագրերով՝ «Ախթամար» և «Ամալ»:
Նորաձեւության աշխարհում Գրիգորը համարվում է հարսանեկան և երեկոյան զգեստների արքա: Նրա ստեղծած զգեստները նուրբ են, կանացի ու եթերային: Իր աշխատանքներում բեյրութահայ դիզայները երկրպագում է կնոջն ու արտացոլում նրա գեղեցկությունն ու անհատականությունը:
Նա համագործակցում է նորաձևության ամենահայտնի ամսագրերի հետ՝ «Elle», «Vogue», «Weddings», «Cosmopolitan», «Bazaar», և այլն:
Մեջբերումներ դիզայների հարցազրույցներից.
«Ինձ համար իմ զգեստներն այն ամենի արտացոլանքն է, ինչը կա կնոջ մեջ՝ գեղեցկությունը, ուժը, անհատականությունը, հարգանքը»:
«Ես հպարտ եմ իմ արմատներով և զգում եմ, որ հայկական ժառանգությունն արտահայտում եմ իմ ստեղծած զգեստներում»:
«Պարզ և հավասարակշռված` այսպես կարող եմ սահմանել իմ ոճը, թեև վստահ եմ, որ շատ մարդիկ ցանկանում են տարբերվող լինել: Չեմ սիրում կրել ավելորդ իրեր, նախընտրում եմ հանդերձանքի վրա միայն մեկ կարևոր իր ունենալ»:
«Դիզայները լավն է այնքանով, որքանով լավն է նրա վերջին հավաքածուն»:
«Նորաձեւությունը շատ կարևոր է, որովհետև այն մարդուն թույլ է տալիս փորձարկել ու հաճույք ստանալ իր բնավորության ու խառնվածքի բոլոր տեսակներից: Այնուամենայնիվ, ես հավատում եմ հավերժական «look»-երին եւ հիանալի ու ինքնատիպ ոճին»:
«Ես կխրախուսեի երիտասարդ կանանց ու տղամարդկանց ընտրել իրենց սեփական ոճը` անկախ նրանից, թե որքան տարբեր նրանք կլինեն: Մեր անհատականությունը մեզ առանձնացնում է մյուսներից և դարձնում եզակի գեղեցիկ»:
![]() |
---|
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |