top of page

ԱՐԱ  ԳՅՈՒԼԵՐ

Արա Գյուլերը աշխարահռչակ պոլսահայ ֆոտոլրագրող է: Նրան հաճախ դիմում են «Ստամբուլի աչք» մականունով:
Իր գործունեության ընթացքում նա երեք անգամ շրջել է Արևմտյան Հայաստանում և լուսանկարել գրեթե բոլոր բնակավայրերն ու հուշարձանները:
Նա լուսանկարել է բազմաթիվ աշխարհահռչակ անձանց` Ուինսթոն Չերչիլին, Պիկասոյին, Սալվադոր Դալիին, Մարկ Շագալին, Վիլյամ Սարոյանին, Սերգեյ Փարաջանովին, Բրիջիտ Բարդոյին, Սոֆի Լորենին, Ինդիրա Գանդիին և այլոց: 
Գյուլերը հարյուրավոր ցուցահանդեսներ է ունեցել ամբողջ աշխարհում, հրատարակել է բազմաթիվ գրքեր: Նրա լուսանկարների մեծ մասը հատուկ հավաքածուով ցուցադրվել է Փարիզում, Բոսթոնում, Չիկագոյում, Նյու Յորքում և այլուր: 
Արա Գյուլերն աշխարհի ամենահայտնի 7 լուսանկարիչների շարքում է, նա բազմաթիվ հեղինակավոր մրցանակների է արժանացել, մասնավորապես 2009-ին նրան շնորհվել է «Lucie» մրցանակը, որը լուսանկարչության ոլորտի «Օսկարն» է:

Մեջբերումներ Գյուլերից.

«Լուսանկարչությունն արվեստ չէ, որովհետև երբ լուսանկարն արդեն արված է, դա այն է, ինչ իրականության մեջ կա, իսկ արվեստը ստեղծվում է մարդու երևակայության արդյունքում ու կարող է նաև սուտ լինել»:

«Այո՛, էլի լուսանկարիչ կլինեի, բայց մի բան կա, որի համար միշտ ափսոսում եմ. կուզենայի ճարտարապետ դառնալ, որովհետև ամենակարևորն աշխարհի վրա հետք թողնելն է: Այդ հետքը կարող է լինել նույնիսկ պատը»:

«Ես միշտ վազել եմ երջանկության հետևից, բայց չեմ կարողացել այն ձեռքս վերցնել, ինձ համար երջանկությունն այն է, ինչ ես տեսնում եմ օբյեկտիվի միջից»:

«Լուսանկարչությունն արվեստ չէ , սուտ բան է: Կինոն է արվեստ»: 
«Ես սկսել եմ ապրել կինոյով, չգիտեի, որ լուսանկարիչ եմ դառնալու: Լուսանկարչությամբ զբաղվեցի այն ժամանակ, երբ հասկացա, որ դրանով ավելի շատ բան կարող եմ տալ»:

«Ես աշխարհի քաղաքացի եմ: Ես ամբողջ աշխարհի լուսանկարիչն եմ»:

15056301_190846064705614_9071307611833809234_n
15027803_190846148038939_9163412403930817508_n
15036749_190854538038100_3380057929078662186_n
15055623_190856671371220_6279731901947461733_n
15073300_190855104704710_2829175505607720227_n
15109401_190856718037882_4326465650709745105_n
15078866_190856798037874_5188205423020555622_n
15056497_190856941371193_7226081479863396158_n
15078561_190856594704561_4089740853976116349_n
15027927_190857188037835_6924201979479409502_n
15037311_190857328037821_5044737394085455086_n
14054058_190846584705562_8508190765593348646_n

© 2017 Armenian Fine Art

Yrevan

  • Facebook Clean
bottom of page