top of page

17-19-րդ դարերում հայկական արվեստի զարգացումը կապված է Հովնաթանյանների տոհմի գեղարվեստական ստեղծագործության հետ: Նրանց աշխատանքներն ընդգծված են ժամանակի ազգային գեղանկարչությանը բնորոշ մոտիվներով:
Հատկապես նշանակալից է Հակոբ Հովնաթանյան կրտսերի (1806, Թիֆլիս -1881, Թավրիզ) դերը հայ գեղանակարչության զարգացման գործում, մասնավորապես դիմանկարչության ժանրում: Ծնվել է Թիֆլիսում հայտնի դիմանկարիչ, մոնումենտալ գեղանկարչության վարպետ Մկրտում Հովնաթանյանի ընտանիքում: Սովորել է հոր մոտ, որի հետ նկարազարդել և վերանորոգել է Թիֆլիսի եկեղեցիների (Սիոնի կաթողիկե, Սուրբ Նշան, Նորաշեն և այլն) ներքին հարդարանքները, ստեղծել է մի շարք դիմանկարներ (Եփրեմ կաթողիկոսի դիմանկարը և այլն): 
1865 թվականից տեղափոխվում է Իրան, ապրում և ստեղծագործում Թավրիզում, ապա՝ Թեհրանում, որտեղ դառնում է շահի պալատական նկարիչ, կրելով «Նաղըշ բաշի» (նկարիչների գլխավոր) տիտղոսը:
Հովնաթանյանի պատվիրատուները Թիֆլիսի մոքալաքները (տոհմիկ քաղաքացիներ), գիմնազիստները, վաճառականները, աստիճանավորներն ու նրանց կանայք են եղել: Նա զգալի տեղ է հատկացրել բնորդի տարազին, նրա գունային ու դեկորատիվ հնչեղությանը: Նկարիչը փորձել է հրաժարվել կերպավորման հարթապատկերային սկզբունքից` ձգտելով ստեղծել կերպարի ծավալային մոդել, շեշտադրելով նյութականությունը: 
 Հովնաթանյանը` ամփոփելով տոհմի գեղանկարչական նորամուծությունները, տեղի գեղագիտական պահանջները միահյուսել է Արևելքի (հատկապես Իրանի) գեղարվեստական ըմբռնումներին, որակական նոր աստիճանի բարձրացրել գեղանկարչության ազգային մտածողությունը։ 
Նրա կտավները փոքրաչափ են: 
Հովնաթանյանի կանացի դիմանկարներին բնորոշ են դեմքի երկարավուն, օվալաձև գծանկարը, նշաձև թախծոտ աչքերը։ Բնորդի դեմքն ու ձեռքերը, գրաֆիկական խիստ ուրվագծով շեշտված ֆիգուրների եզրագծերը կերպավորված են պլաստիկական արտահայտչականումթյամբ։ Իսկ տղամարդկանց դիմանկարները հիմնականում կառուցված են սևի, ճերմակի, կանաչի և կարմրի նրբագեղ համադրումներով։ 
1840-1850-ական թվականներին դիմանկարներում բացառիկ շքեղությամբ է դրսևորվել Հովնաթանյանի վարպետությունը։ Դասակարգային տարբեր շերտավորումների և սոցիալական խավերի տիպական առանձնահատկությունների հոգեբանական վերհանումը Հովնաթանյանի դիմանկարների կարևոր առանձնահատկություններից են։ 
 Հովնաթանյանի աշխատանքներն աչքի են ընկնում պրոֆեսիոնալ բարձր վարպետությամբ, կերպարային մտածողության կատարելությամբ, խորը մարդասիրությամբ: Նա գեղանկարչության մեջ աշխարհիկ թեմատիկայի հիմնադիրներից մեկն է:
Հովնաթանյանի աշխատանքների զգալի մասը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում, Վրաստանի արվեստի թանգարանում (Թբիլիսի), Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարանում (Մոսկվա) և բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։

Նատալյա Թեումյանի դիմանկարը, 1830-40
Շուշանիկ Նադիրյանի դիմանկարը, 1840-5
Կաթողիկոս Ներսես Աշտարակեցու դիմանկա
Երիտասարդ Ակիմյանի դիմանկարը , 1830-
Եկատերինա Դավիդովնա Ռո�տինովա-Գուրգեն
Նկարչի կնոջ դիմանկարը
Ֆոմա Օսիպովիչ Փիրադյանի դիմանկարը, 1
Անանյանի դիմանկարը, 1840-50-ական թթ.

© 2017 Armenian Fine Art

Yrevan

  • Facebook Clean
bottom of page